Հայաստանի կառավարությունը լրացուցիչ միջոցներ կհատկացնի Մաքսային միության անդամ երկրների պատվիրակությունների ընդունելությունների համար: Կառավարության որոշման համապատասխան նախագիծը կառավարության այսօրվա նիստում՝ հունվարի 30-ին, ներկայացրել է Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը:

Նրա խոսքով՝ 10 մլն դրամի լրացուցիչ միջոցներն անհրաժեշտ են ՄՄ-ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» շրջանակներում աշխատանքների համար պատվիրակությունների ընդունելության նպատակով:

Հիշեցնենք, որ «Ճանապարհային քարտեզը» ընդունվել է 2013-ի դեկտեմբերի 24-ին, Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Այդ նիստին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: