Միջազգային աուդիտորական «Grant Thornton» ընկերությունը «Grant Thornton»-ը Սեւանա լճում իշխանաբուծության ծրագրի փորձաքննություն կանցկացնի: Այս նպատակով կառավարությունը 8,4 մլն դրամ կհատկացնի (ավելի քան 20 հազ. դոլար):
Մինչեւ 2023թ. ծրագրի համար անհրաժեշտ ներդրումները գնահատվում են 66 մլրդ դրամ (շուրջ 162 մլն.):
Կառավարության համաֆինանսավորումը մինչեւ 2018թ. պետք է կազմի 24,9 մլրդ դրամ, իսկ մասնավոր ներդրումների դեպքում (սպասվող մասնաբաժինը՝ 20-25%) պետական ֆինանսավորումը կկազմի 18 – 19 մլրդ դրամ: Թարմ, սառեցված, ծխեցված եւ պահածոյացված իշխանի արտադրանքի 75%-ը նախատեսվում է արտահանել: ծրագիրը նախատեսում է լճում իշխանի արտադրության ծավալը 10 տարում հասցնել տարեկան 50 հազար տոննայի (մինչեւ 2023թ.):
Ծրագիրը համակարգում է վերջերս ստեղծված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը» (որը կառավարությունից արդեն ստացել է 1 միլիարդ դրամ): Նախագծի իրագործման դեպքում (տարեկան 50 հազար տոննա)՝ հիմնադրամը տարեկան կստանա 23 միլիարդ դրամ (56 միլիոն դոլար): Միջոցները նախատեսվում է ուղղել նախագծի զարգացմանը, իսկ ավելի ուշ՝ լճի բնապահպանական խնդիրների լուծմանը: Բացի դրանից, ձկնաբուծությանն աջակցելու համար, նախատեսվում է բուծվող հասուն ձկների 1,5% -ը լցնել Սեւանա լիճը:




























