Իրատես de facto» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստում ուշագրավ քննարկում է ծավալվել. կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը նախորդ տարվա հանձնարարականների մասին հարցը ներկայացնելիս նշել է, որ գործադիրը 95 կետերից չի կատարել միայն երկուսը՝ թերացել է «փողերի լվացման դեմ պայքարում, էներգետիկայի նախարարությունն էլ օրենքի նախագիծը ներկայացրել է ինն օր ուշ»: Սրանցից առավել կարեւորի  առնչությամբ վարչապետը հարցրեց՝ «Բա փողերի լվացումը ե՞րբ է լինելու»։

Նույնքան «անկեղծ» էր նաեւ պատասխանը. «Աշխատում են։ Հիմնական խնդիրը ԿԲ-ի եւ ոստիկանության միջեւ մոդելներ որոշելու հարցն է։ Ճիշտն ասած՝ դժվարանում եմ ասել»։

Իր խոսքն ասաց նաեւ ԿԲ ղեկավարն ու «իր մասով» հստակեցրեց, որ մեկ ամսից կավարտեն աշխատանքները»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում