2014թ. «Ամերիաբանկը» հեռակառավարվող բանկինգի կենտրոն կբացի: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է բանկի գլխավոր տնօրեն ու տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը: « Կենտրոնի ստեղծման աշխատանքները մենք սկսել ենք 2013թ., իսկ այս տարի կավարտենք դրանք: Դա կլինի վիրտուալ բանկինգի կենտրոն», - հայտարարել է Հանեսյանը:

Կենտրոնի օգնությամբ  հաճախորդները կարող են խորհրդատվություն ստանալ ոչ միայն հեռախոսով, այլեւ համացանցով: Կենտրոնը նախատեսված է շուրջօրյա աշխատանքի համար: 

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի խոշորագույն բանկերից է: Նրա միակ բաժնետերը՝ Ameria Group CY Limited-ը, գտնվում  է Կիպրոսում: