Պետրոզավոդսկում օրերս զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցինրի ու չեչենների միջեւ, որին մասնակցել է մոտ քառասուն մարդ:

Ծծեկռտուքը սկսվել է «555» բարում: Առայժմ հայտնի չէ, թե ինչ պատճառով է տեղի ունեցել ծեծկռտուքը, հաղորդում է «Վեստի Կարելիին»՝ վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրը:

Կոնֆլիկտողներին են միացել նաեւ նրանց ծանոթներն ու ընկերները ու նրանց թիվը հասել է քառասունի: Ադրբեջանցիները զինված են եղել խողովակներով, մետաղալարերով ու դանակներով: Մի մարդ գլխուղեղի վնասվածք է ստացել: Նրանց վախեցրել է դեպքի վայր ժամանած շտապ օգնությունը: