Պրահայում, այսօր՝ հունվարի 31-ին, Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի ԱԻՆ-ի եւ Չեխիայի ՆԳՆ-ի միջեւ՝ աղետների կանխարգելման եւ դրանց հետեւանքների վերացման, հրշեջ ծառայության եւ բնակչության պաշտպանության մասին:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Չեխիա է մեկնել նաեւ ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը:
Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն:




























