Քաղաքագետների միության շենքի մուտքի գրանիտե սյուները գողացել են, ինչը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը քաղաքական հետապնդում է  համարում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հմայակ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իր կազմակերպության վարչության անդամները թույլ չեն տալիս դիմել ոստիկանություն կամ դատախազություն, քանի որ անիմաստ է։ 

«2012թ-ին իմ մեքենան վնասեցին, քրեական գործ հարուցվեց, բայց ոչ մի արդյունք։ Վերեւից ջուր բաց թողեցին ու էլի ոչ մի հետեւանք։  Ասում են սա քաղաքական հետապնդում է, հալածանք, որն իրականացնում է հենց նույն ոստիկանությունը, դատախազությունը եւ այլն»,- դժգոհեց քաղաքագետը։

Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել, նա պատասխանեց. «Գնալու եմ քաղաքական ապաստան խնդրեմ թեկուզ  Աֆրիկայից, Մադագասկարից»: