Հայաստանի խորհրդարանում, այսօր՝ փետրվարի 1-ին, տեղի է ունեցել  ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ   նստաշրջանի օրակարգի եւ փետրվարի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 113 հարց եւ միջազգային 23 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 92 հարց, միջազգային 21 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի եւ փետրվարի 3-6-ի  ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն փետրվարի 3-ի ԱԺ նիստում: