Հայաստանում կբացվի ՈւԱԶ» մեքենաների եւ «Մի» ուղղաթիռների տեխսպասարկման հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն: Այդ մասին փետրվարի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նա նշել է, որ ռուս մեքենագործների հետ համատեղ ձեռնարկություններից առաջինը՝ «ԿամԱԶ-Հայաստանը» (բացվել է 2013թ.-ի հոկտեմբերի սկզբին), հաջողությամբ գործում է, իսկ դա լավ նախապայմաններ է ստեղծում «Ուլյանովսկի ավտոմեքենաների գործարանի» ու «Ռուսաստանի ուղղաթիռների» հետ համատեղ ձեռնարկություն բացելու համար:

«Մենք կարող ենք Հայաստանում տեղում «Մի» ուղղաթիռների եւ քաղաքացիական «ՈւԱԶ» մեքենաներին սպասարկել՝ հաշվի առնելով այդ դրական փորձը»,- հայտարարել է Բաղդասարյանը: