Մարդ հոգնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նա մասնավորապես, գրել է.
«Մադր հոգնում է ԱՎԾ-ից. 1 ամիս առաջ 2013-ի հունվար-նոյեմբերի ՏԱՑ-ը 2012-ի նույն ցուցանիշի նկատմամբ 3.1% էր։ Անցավ մեկ ամիս եւ հրապարակվեց 2013-ի հունվար-դեկտեմբերի ՏԱՑ-ը 2012-ի նկատմամբ՝ 3.5%: Ասեցի չի կարող պատահել, չ՞է որ 2012-ի դեկտեմբերը շատ բարձր է եղել։ Բայց արի ու տես, որ 2013-ի դեկտեմբերը 5.6% ավել է եղել։ Փորձեցի հասկանալ. ո՞նց։ Դեռ չեմ պարզել։ Բայց մի քանի բան պարզ են։Նախ, 2013-ի դեկտեմբերին հանկարծ գյուղատնտեսությունը առաջ է ընկնում եւ 2012-ի դեկտեմբերի նկատմամբ աճում 16.4%-ով։ Ո՞նց։
Հիշենք դեկտեմբերյան ցրտերը Արարատյան դաշտում, հիշենք որ 2013-ին 42000 ուտող բերան պակաս ենք ունեցել եւ այլն։ Երկրորդ, 2013-ի հունվար-նոյեմբերի ՏԱՑ-ը ոչ թե 3.1% է (http://armstat.am/file/doc/
Արդեն ասել եմ նախագահին, սրան մի հատ գեներալի կոչում տվեք էլի։ Չ՞եք ուզում միշտ երաշխավորված հաղթանակ ունենալ»:




























