90 տարի առաջ փետրվարի 33-ին մահացել է ԱՄՆ նախագահ ու «Ուիլսոնյան Հայաստանի» հեղինակ Թոմաս Վուդրո Ուիլսոնը:

Նա ծնվել է 1856-ի դեկտեմբերի 28-ին Վիջինիա նահանգում: 1910-ին նա ընտրվե է Նյու Ջերսիի նահանգապետ, իսկ 1912-ին՝ ԱՄՆ նախագահ:

1918-ին նա հրապարակել է Ազգերի լիգայի կանոնադրությունը, իսկ հաջորդ տարի Ուիլսոնին է շնորհվել Խաղաղության նոբելյան մրցանակ՝ Վերսալի խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակ իր անձնական մեծ ներդրման համար:

Բացի այդ, Ուիլսոնը այսպես կոչված «Ուիլսոնյան Հայաստանի» հեղինակն է:

Առաջին աշխարհամարտին Օսմանյան Կայսրության մասնակցությունն ավարտվել է 1918-ի հոկտեմբերի 30-ին: Փարիզի համաշխարհային կոնֆերանսի ժամանակ, 1920-ի օգոստոսի 10-ին ստորագրվել է Սեւրի խաղաղության դաշնագիրը մի կողմից սուլթանական Թուրքիայի, մյուս կողմից՝ Անտանտայի եւ նրա հարեւան երկրների միջեւ:

Այդ պայմանագրի համաձայն՝ Թուրքիան ճանաչում է Հայաստանը որպես «ազատ եւ անկախ պետություն»: Թուրքիան եւ Հայաստանը համաձայնում են ենթարկվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին՝ հայ-թուրքական սահմանի որոշման հարցում եւ ընդունել Հայաստանի ելքը դեպի Սեւ ծով (Բաթումիով):

Վուդրո Վիլսոնի արբիտրաժը 1920-ի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության տարածքում է ընդգրկել Արեւմտյան Հայաստանի մի շարք շրջաններ, որը կազմում է 104 հազար քմ տարածք: Այսպիսով, Հայաստանի տարածքը կազմում է մոտ 160 հազար քմ եւ այն ելք է ունենում ծով, սակայն այդ դաշնագիրը գերտերությունների գործողությունների զոհ է դառնում:

Թոմաս Բուդրո Վիլսոնը մահացել է 1924-ի փետրվարի 3-ին՝ կաթվածից: Օգոստոսի 10-ին կլրանա Սեւրի դաշնագրի 94-ամյակը:

Պատմաբան. Սեւրի դաշնագիրն իրավական ուժ ունի, դրա համար էլ Թուրքիան մշտապես վախեցել է այդ դաշնագրից

Սերժ Սարգսյան. Վուդրո Վիլսոնի որոշմամբ հայ ժողովրդի կորուսյալ հայրենիքի իղձն ստացավ կենարար եւ իրավական ուժ