Իշխող կոալիցիայի մեջ չմտնող խորհրդարանական չորս ուժերը պահանջում են ժամանակավոր հանձնաժողով ստեղծել` «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքը քննարկելու համար: Այս մասին փետրվարի 3-ին լրագրողներին հայտնել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ըստ նրա` ինքը խորհրդարանի նիստում ներկայացրել է չորս քաղաքական ուժերի տեսակետն այս հարցի վերաբերյալ (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն»):
Հիշեցնենք, որ նշված համաձայնագիրը նախատեսում էր «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի 20% բաժնեմասի վաճառքը ռուսական «Գազպրոմին»: Չնայած խորհրդարանում առկա տարաձայնություններին, բաժնեմասը վաճառելու վերաբերյալ վճիռն արդեն կայացվել է, իսկ համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հունվարի 16-ին: Ադյունքում` «Գազպրոմի» բաժնեմասը 100% է դարձել, իսկ «Հայռուգազարդը» վերանվանվել է «Գազպրոմ-Արմենիա»:




























