Վանաձորում վերականգնվել է քաղաքի միայն մի հատվածի գազամատակարարումը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե 20.30-ի դրությամբ գազամատակարարման վերականգնման աշխատանքները դադարեցվել են, որոնք կվերսկսվեն փետրվարի 4-ին:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին, ժամը 14.55-ին տեղեկատվություն էր ստացվել, թե փետրվարի 3-ին ժամը 11.00-ի սահմաններում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է: Նախնական տվյալների համաձայն՝ արտահոսք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցին կից ստորգետնյա գազատարում։

Լոռու ԳԳՄ-ի վթարավերականգնողական ծառայությունների ուժերը ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ` վթարված հատվածի հայտնաբերման, վթարի վերացման եւ Վանաձոր քաղաքի գազամատակարարման վերականգնման ուղղությամբ: