Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հրաման է ստորագրել 2014 թ. ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին:

Վերոհիշյալ իրավական ակտով սահմանվել է 2014 թվականի ընթացքում հանրապետության ջրային տարածքներում որսի թույլատրելի հետեւյալ չափաքանակները.

1.Կարաս՝ մինչեւ 100 տոննա, 2.Ծածան՝ մինչեւ 50 տոննա, 3.Խեցգետին՝ մինչեւ 2500 տոննա:

Հրամանով ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարվել է սահմանված կարգով իրականացնել ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողությունը, ուժեղացնել հսկողությունը իշխանի, կողակի եւ սիգի ապօրինի որսի եւ վաճառքի կանխարգելման ուղղությամբ՝ համագործակցելով ՀՀ իրավապահ մարմինների հետ: