Ուկրաինայից ձվի ներկրումը չի խախտում Հայաստանի օրենսդրությունը: Այս մասին այսօր կայացած ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նկատել է, որ նախորդ տարվա վերջում Հայաստան ձվի ներկրումը օբյեկտիվ պատառներ ուներ: Չնայած որ վերջին մի քանի տարիներին Հայաստանը լիովին ապահովում էր իրեն ձվով, սակայն կերի թանկացման պատճառով ավելի նպաստավոր պայմաններում էին հայտնվել հացահատիկ արտադրող երկրների խոշոր թռչնաբուծարանները:

«Ուկրաինան այդ երկրներից մեկն է, որտեղից հայկական ընկերությունները ներկրել են ձվերի որոշակի քանակություն: Սակայն մրցակցության խախտում չկա: Գլխավորն այն է, որ տեղացի արտադրողները ներկրվող ձվերը որպես հայկական չներկայացնեն»,-հայտարարել է Շաբոյանը: