Հայաստանի իշխանությունները անգամ չգիտեն, թե երկրում քանի խանութ կա: Այս մասին փետրվարի չորսին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա նկատել է, որ Հայաստանում նորմատիվներ չկան, թե որտեղ կարելի է սուպերմարկետներ բացել ու ինչ հեռավորության վրա, որպեսզի նրանք չխանգարեն մեծ խանութներին:
«Մենք պետք է իմանանք, թե որքան ձեռնարկություններ կան փոքր բիզնեսում: Նույն կերպ էլ միկրոբիզնեսում, խոշոր ու միջին բիզնեսում: Համեմատելու համար՝ Ռուսաստանում այդ պրակտիկան գործում է: Ռուսաստանի պետական կոմիտեի տվյալներով՝ երկրում կա 791 հազար խանութ, 300 հազար կրպակ, մոտ 130 հազար սուպերմարկետ, 1200 հիպերմարկետ: Հաղորդվում է նաեւ նրանցից յուրաքանչյուրի եկամուտների ու շրջանառության մասին: Մեր կառավարությունը այդ ուղղությամբ բոլորովին չի մշակում»,-հայտարարել է Բագրատյանը:




























