Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը քննադատել է իշխող կուսակցությանն ու վարչապետ Էրդողանին՝ նշելով, թե մարտի 30-ի ընտրություններին ժողովուրդը դաս կտա իշխանություններին։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը քննադատել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը եւ կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ «Սադամը քեզնից ավելի ուժեղ ոստիկանական պետություն էր ստեղծել, բայց դա իրեն չօգնեց։
Մարտի 30-ի ընտրություններում ժողովուրդը «Արդարություն եւ զագացում» կուսակցությանը դաս է տալու։ Իշխող կուսակցության եւ Էրդողանի ավտոբուսի տոմսը կտանք մարտի 30-ին եւ կճանապարհենք»,-ասել է Սելահաթին Դեմիրթաշը։




























