Ոչ բոլոր մենաշնորհներն են վնասակար Հայաստանի տնտեսության համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարել է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթին, Շաբոյանը հայտարարել է, որ Համաշխարհային բանկի՝ ՀՀ մրցունակության վիճակի մասին զեկույցում (հրապարակվել է 2013-ի վերջին) տնտեսության մենաշնորհայնացումը գնահատվել է հաշվի առնելով նաեւ բնական մենաշնորհները (գազ, էլեկտրաէներգա, ջուր), որտեղ շուկայի մասնակիցները սահմանափակված են օբյեկտիվ պատճառներով: Իսկ դա, ըստ նրա, նշանակում է, որ այդ ոլորտների օրինակով չպետք է եզրակացություններ արվեն ընդհանուր առմամբ Հայաստանում տնտեսական մրցունակության թերությունների մասին:
«Իհարկե, կան շուկաներ, որտեղ քիչ թվով սուբյեկտների առկայությունը բացատրվում է ոչ թե տեխնիկական այլ այլ պատճառներով: Բայց այստեղ եւս մենաշնորհները կամ գերիշխող դիրքը շուկայում խախտում չէ: Մենք ուղղակի հետեւում ենք, որպեսզի այդ սուբյեկտները չչարաշահեն իրենց գերիշխող դիրքը շուկայում»,-հայտարարել է Շաբոյանը:



























