ԱՊՊԱ համակարգի վերաբերյալ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման, խորհրդատվության իրականացման, «Բոնուս-Մալուս» դասի հաշվարկման կանոնների և բողոքարկման ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով Կենտրոնական բանկը գործարկել է (010) 58-38-02  հեռախոսահամարով «թեժ» գիծ:

ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «թեժ գիծը» գործում է աշխատանքային օրերին՝ ժամը 09:00 – 18:00-ին: