Հայաստանի սպառողները կարող են «Էլցանցերի» հաշվիչների ցուցմունքները ստուգել  ստուգող հաշվիչներով: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում էլեկտրականության հաշվիչների ցուցմունքների անճշտությունները հասցվել են նվազագույնի: «Այնուամենայնիվ, մենք քննում ենք ցանկացած այդպիսի դեպք:

Սպառողները կարող են ստուգող հաշվիչներ տեղադրել եւ դրանց հետ համեմատել «Էլեկտրացանցերի» հաշվիչների տվյալները: Դա, իհարկե, չի վերացնում մեր վերահսկողությունը», - հայտարարել է Նազարյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական  պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին: 

Նա նաեւ հայտարարել է, որ 2014թ. ՀԾԿՀ-ն մտադիր է հաստատել հաշվետվության նոր տեսակ՝ ինտերնետ-պրովայդերների համար:  «Պրովայդերները հաշվետվություն են տալու իրենց ծառայությունների որակի համար, եւ այդ տեղեկությունը հասանելի կլինի սպառողներին», - ասել է Նազարյանը: