Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երեւանի քաղաքապետին կից Երեւանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման խորհրդի  հերթական նիստը, որտեղ քննարկման ու հաստատման է ներկայացվել Երեւանի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու հարցը:

Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ գրավոր առաջարկներ հաշվետվության վերաբերյալ չեն ստացվել:

Խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել են նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ հարցը: 

Վահե Նիկոյանը նշել է, որ նախատեսվում է առաջիկայում 2014  թվականի բյուջեի վերաբերյալ տեղեկատվական գրքույկ հրատարակել, որը հանրությանն առավել մատչելի ձեւով կներկայացնի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերն ու դրանց իրագործման նպատակով կատարվող  ծախսերը: Տեղեկատվություն կտրամադրվի ոչ միայն ծախսերի, այլեւ  եկամուտների մասով:

Հանրային լսումներներից հետո հաշվետվության նախագիծն անկախ աուդիտի կողմից տրված եզրակացությամբ կներկայացվի Երեւանի ավագանու քննարկմանը: