Հայաստանն անպայման Մաքսային միությունից կխնդրի հանել երկրի տնտեսության համար առանցքային ապրանքների մաքսային տուրքերը: Այս մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ ելույթ ունենալով ԱԺ-ում:

Ապրանքների ցանկը, որոնցից կհանվեն տուրքերը, առայժմ չի ներկայացվել ռուսական կողմին, քանի որ այն քննարկվում է Հայաստանի ձեռներեցների հետ: Այն չի հրապարակվում՝ ելնելով բանակցությունների կոնֆիդենցիալությունից:

Այնուամենայնիվ, նա նշել է, որ այդ ապրանքների թվում կարող են ներառված լինել դեղամիջոցներ, հավի միս ու մի շարք հումքային ապրանքներ: «Ինչ վերաբերում է բենզինին, ապա վերջին միջպետական համաձայնագրերի համաձայն՝ հայ ներկրողները կարող են նվթամթերքը ներկրել առանց ռուսական արտահանման տուրքերի»,-հայտարարել է նախարարը:

Ըստ որում, նա նկատել է, որ Ռուսաստանը մաքսային տուրքերի նվազեցման գրաֆիկ ունի՝ մինչեւ 2015, 2017, 2020թթ: