ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 5-ին կազմել է 410.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.21 դրամով:
Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 554.15 դրամ (աճել է 0.28 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.83 դրամ (աճել է 0.21 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքն կազմել է 667.23 դրամ (նվազել է 2.20 դրամով):
Ոսկու գինը սահմանվել է 16,486.58 դրամ, արծաթի գինը՝ 255.03 դրամ, իսկ պլատինի գինը՝ 18,118.43 դրամ:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից հայտնում են, որ այսօր բորսայում ԱՄՆ դոլարով գործարք չի կայացել:




























