ԵՄ-ի հետ արտոնյալ առեւտուրը չի խանգարում Մաքսային միության անդամությանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, Աժ-ում, հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ մեկնաբարելով ԵՄ-ի հետ GSP+ առեւտրային պրեֆերենցիաների համակարգի գործողությունները:
«Նախորդ տարվա սկզբին մենք ԵՄ-ի հետ արձանագրեցինք մեղ համար այդ համակարգի կարեւորությունը եւ հնարավորություն ստացանք աշխատել դրա շրջանակներում՝ 10 երկրների հետ միասին, այդ թվում հարեւան Վրաստանի: 9600 առեւտրային դիրքերից այդ համակարգը թույլ է տալիս ապրանքներ արտահանել ԵՄ զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով (մոտ 6 հազարը զրոյական, մյուսները՝ նվազեցված մաքսատուրքերով):
Իհարկե, դա լրջորեն կբարձրացնի հայկական ապրանքների մրցունակությունը, ասենք ԱՊՀ այլ երկրների ապրանքների համեմատությամբ»,-հայտարարել է նախարարը: Որպես ցուցադրական օրինակ նա բերել է փայլաթիթեղը, որն արտադրվում է Հայաստանում եւ հաջողությամբ արտահանվում ԵՄ երկրներ:
Նախարարը հավելել է, որ Մաքսային միության հետ հակասություններ չեն ստեղծվում, քանի որ GSP+-ը ենթադրում է առեւտրի պայմանների միակողմանի, այլ ոչ՝ երկկողմանի փոփոխություններ:




























