Հաաստանը Առեւտրի միջազգային կազմակերպության հետ առճակատում չպետք է ընդունի՝ ՄՄ տոկոսադրույքներն ընդունելու դեպքում: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին է հայտարարել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Ըստ նրա՝ եթե ՄՄ-ին անդամակցելու համատեքստում Հայաստանը բարձրացնի ներկրման մաքսային տուրքերը, պարզաբես որոշակի բանակցային ընթացակարգեր կսկսի ԱՄԿ հետ:
«Հիմնական մեխանիզմը՝ ադեկվատ փոխհատուցման գաղափարն է: Խոսքը ոչ թե բյուջետային, այլ պայմանների փոխհատուցման պայմանների մասին է: Այսպես՝ Ռումինիան միացել է ԵՄ մաքսային տարածքին՝ լինելով ԱՄԿ անդամ: ԵՄ մաքսային տոկոսադրույքները շատ ավելի բարձր են: Դրանից հետո ԵՄ-ն բանակցություններ է սկսել ԱՄԿ մյուս անդամների հետ՝ կապված Ռումինիայի հետ: Նույնը տեղի կունենա նաեւ Հայաստանի հետ ՄՄ-ում: Դա ընդունված պրակտիկա է»,-հայտարարել է նախարարը:




























