Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

Հայրապետյանը ծնվել է 1970թ., ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 2008-2014 թվականներին եղել է ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ:

Անկուսակցական է, ամուսնացած, ունի երկու երեխա: