3500 պետական ծառայողներ ցանկություն են հայտնել մասնակցել բնակարանաշինության ծրագրի: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա կառավարության ապարատի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանին հանձնարարել է հարցն իր վերահսկողության տակ պահել ու շարունակել ծրագրի իրականացման համակարգում: «Մեր ծրագրերն ուղղված են նրան, որպեսզի մենք կարողանանք կարճ ժամկետներում Երեւանում կառուցենք բազմաբնակարան տներ ու պետական ծառայողներին բնակարանով ապահովենք հիպոթեկային վարկերի միջոցով»,-պարզաբանել է նախարարը: Նա նշել է այդ հարցի շուրջ բնակչությանը ճիշտ ու ժամանակին տեղեկացնելու կարեւորության մասին: