Հայաստանն ու Վրաստանը համաձայնագիր կկնքեն զբոսաշրջության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Համապատասխան համաձայնագրի նախագիծը արտոնվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Ինչպես Հայաստանի էկոնոմիկայի նախարարն է նշել, երկու երկրների միջեւ համաձայնագիրը ստորագրվել է դեռեւս 1993-ին՝ տաս տարի ժամկետով:

Համաձայնագրի համաձայն՝ կողմերը պատրաստվում են խթանել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը, փոխանակել մասնագետներ ու տեղեկատվություն, զարգացնել ոլորտի կադրեր՝ այդ թվում բուհերի համագործակցության միջոցով:

Համաձայնագրի իրականացումը համակարգվելու է Հայաստանի ու Վրաստանի պետական մարմինների ներկայացուցիչներից բաղկացած համատեղ աշխատանքային խումբը: