Մինչեւ 2014-ի մայիս Հայաստանը կավարտի Տավուշի մարզի Պառավաքար ու  Վազաշեն գյուղերի միջեւ հիմնական ավտոճանապարհի շինարարությունը: Նշված գյուղերն անմիջականորեն մոտ են Ադրբեջանի հետ սահմանին: Շինարարության վրա կծախսվի, ընդհանուր առմամբ, 535,7 մլն դրամ: Ճանապարհը կբարձրացնի հաղորդակցման անվտանգությունը:

Հայաստանի տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի խոսքով՝ աշխատանքների շրջանակում մնացել է ապահովել ճանապարհի 400 մետրանոց հատված: «Մինչեւ ամառ նոր ճանապարհը շահագործման կհանձնվի»:

«Իսկ ավելի շուտ հնարավո՞ր չէ: Եղանակն այնտեղ տաք է»,-հետաքրքրվել է վարչապետը: «Ճիշտ եք: Կփորձենք մինչեւ մայիսի սկիզբ: Դժվարությունն այն է, որ այդ հատվածը լեռնային է»,-պարզաբանել է նախարարը: