Հայաստանը կմիանա Մաքսային միության տարածքում պետական գնումների համակարգմանը: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Ինչպես հայտարարել է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, այդ գործընթացում երկիրը ներկայացնելու է ֆինանսների նախարարությունը: ՏՄՊՊՀ-ն մասնակցելու է հակամենաշնորհային քաղաքականության համակարգմանը, իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ բնական մենաշնորհների վերահսկման համակարգմանը:

Հիշեցնենք, որ համաձայնագիրը ընդունվել է «Հայատանի՝ ՄՄ-ին միանալու ճանապարհային քարտեզի» շրջանակներում, որը հաստատվել է դեկտեմբերի 24-ին Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: