«Պատգամավորներից ոմանց իմ ելույթը դուր չի եկել: Օրինակ, Դուք ցանկանում էիք ինձ ութ տարով դատապարտված տեսնել, չգիտես ինչու վնասակար եք կոչել»,-ժպիտով հայտարարել է Հայաստանի հանրային ծառայութուններիկարգավորման հարցերով հանձնաժողովի պետ Ռոբերտ Նազարյանը՝ դիմելով ՀՅ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին:
Նախօրեին Մինասյանը խորհրդարանում համապատասխան զեկույցի ընթացքում հայտարարել էր, որ մի շարք պատճառներով Որոտանի ՀԷԿ-ը, որը վերջերս 180 մլն դոլարով վաճառվել էր ամերիկյան «Contour Global» ընկերությանը, ժամանակին բացառվել էր Հայաստանի պետական ունեցվածքի՝ մասնավորեցման ենթակա օբեկտների ցանկից:
«Մասնավորեցումը իրականացվել է առանց նախագծի և առանց խորհրդարանի հետ համաձայնեցման: Այդ ամենը կարող է որակվել որպես վնասարարություն՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»,-հայտարարել էր Մինասյանը:
Ի պատասխան Մինասյանի նկատողությանը՝ Մինասյանը ժպիտով նշել է, որ հենց Նազարյանին բանտ գցել ոչ ոք չի առաջարկել: «Դե, այնուամենայնիվ, այդ բառերը հնչել են ռադիոյով, դրանք շատերն են լսել»,-միաժամանակ ասել է նա:



























