ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը Վրաստանին, Աբխազիային եւ Հարավային Օսիային կոչ է արել ընդլայնել երկխոսությունը։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ։

Նա իր աջակցությունն է հայտնել Կովկասի անվտանգությանը եւ կայունությանը։

Գլխավոր քարտուղարն ընդգծել է երկխոսության եւ վստահության մթնոլորտի ձեւավորման կարեւորության մասին։