Հիմքեր չկան կասկածելու, որ Ռուսաստանը կկատարի իր պարտավորությունները՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջ: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին: Նկատենք, որ այն բանից հետո, երբ 2012-ի հոկտեմբերին Ռուսաստանն անդամակցել է ԱՀԿ-ին, Եվրահանձնաժողովը մի քանի հայց է ներկայացրել Կազմակերպությանը՝ Ռուսաստանին մեղադրելով մի շարք ապրանքների դեմպինգի մեջ: Ներկայումս նման հինգ հայց կա:
«Եթե դուք խոսում եք մաքսային տուրքերը նվազեցնելու գրաֆիկի մասին, որով շարժվում է Ռուսաստանը, ապա զարմանալի կլինի, եթե վերջինս դադարի այդ կերպ վարվել: Ճշգրտումներ կարող են պահանջվել կարգավորման ու որակի ենթակառուցվածքների հարցում»,-ասել է Ավանեսյանը:
Նշենք, որ նախորդ տարի Ռուսաստանում պետք է նվազեցվեին 5100 ապրանքների տուրքերը: Դրանք կտարածվեն նաեւ Հայաստանի վրա՝ ՄՄ-ին անդամակցելուց հետո:




























