Գյուղատնտեսական ապրանքների հայ-վրացական տրանսսահմանային առեւտուրը հազիվ թե տուժի Հայաստանի Միասնական մաքսային միություն մտնելուց: Այս մասին կառավարությունում փետրվարի 6-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:

 «Հարցը նրանում է, որ պարզենք արտադրանքի ծագման երկիրը: Սակայն այստեղ խնդիր չկա. մենք այժմ էլ Վրաստանով ներմուծում ենք եւ ռուսական, եւ եվրոպական ապրանքներ, օրինակ՝ մեքենաներ, առանց որեւէ բարդության», - հայտարարել է Ավանեսյանը:

Ինչ վերաբերվում է ֆիտոսանիտարական հսկողությանը, ապա դժվար թե պետք է   բարդություններ ակնկալել:  «Նրանք կարող են ճշգրտումներ պահանջել, սակայն հազիվ թե բարդություններ: Այդ պատճառով էլ չեմ կարող ասել, որ հայ եւ վրացի գյուղատնտեսների համար  դժվար կլինի մրգերի եւ բանջարեղենի առեւտրով զբաղվել միայն այն պատճառով, որ Հայաստանն անդամակցում է ՄՄ-ին», - հայտարարել է Վահրամ Ավանեսյանը: