Տարեց տարի ներկրմանը փոխարինող բնագավառների զարգացման մասին հայտարարությունները մնում են օդի մեջ: Կարծիք կա, որ էներգակիրների ներկրման այլընտրանք չկա: Սակայն ամբողջական գազաֆիկացումն ու երկրի մեքենայացումը բարձրացրել է մեր երկրի կախվածությունը բնական գազի ու վառելանյութի ներկրումից:
Նշենք, որ գազաֆիկացումը վնասում էր երկրում էլեկտրաէներգիայի արտադրությանն ու ծախսին: Տարիներ աառաջ բնական գազն ամենաէժան ու հեռանկարային էներգակիրն էր: Այն ժամանակ սակագների կտրուկ բարձրացման մասին ոչ ոք չէր մտածում:Որաշակի մակարդակում երկրի ամբողջական մեքենայացումը հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիրների հետեւանք էր, հատկապես մայրաքաղաքում: Նշենք, որ հասարակական տրանսպորտի խնդիրը ցածր սակագինը չէ, այլ գծի տերերի ախորժակը, այս բանագավառում Երեւանի քաղաքապետարանի տապալող քաղաքականությունը: Արդյունքում երկրում օգտագործվող բնական գազի մեկ երրորդ մասը ավտոգազալցակայաններին է պատկանում:Կան նաեւ մթերային շուկաներ, որտեղ տիրող իրավիճակը հնարավոր չէ բացատրել «օբյեկտիվ» պատճառներով: Վառ օրինակ է օղին, որի ռեսուրսների աղբյուրի մասին բազմիցս է նշվել:
Անցյալ տարվա ցուցանիշները գրեթե չեն փոխվել՝ ավելի քան 51,2 տոկոստ ձեւավորվել է ներկրման հաշվին:Հիշեցնենք, որ 2010թ.-ին ներկրված օղին կազմում էր 36 տոկոս: Բանն այն չէ, որ բնակչությունը սկսել է ավելի շատ ոգելից խմիչք օգտագործել, ու պակասը ստիպված լրացնում են ներկրմամբ: Պարզապես վերջին տասնամյակում դրա արտդրությունը ներկրման ճշնման ներքո կրճատվել է:Այնպես որ, ընդամենը երեք տարում օղու արտադրության ծավալը Հայաստանում նվազել է 16.7 տոկոսով: Պատճառները հայտնի են. Հայրենական օղին զիջում է: Միակ բանը, ինչով կարող են պարծենալ տեղական գինու եւ ալկոհոլային խմիչքների ձեռնարկությունները, հարաբերական ցածր գինն է: Հնացած սարքավորումներն ու տեխնոլոգիաները, այդ տեխնոլոգիաների խախտումները տեղական արտադրանքը փաստի առաջ են կանգնացնում «ռուսականի» համեմատ...
Այլ է պատկերը կոնյակի արտադրության ոլորտում: Դրա ներկրումը(անցյալ տարի 15 տոկոս) միայն տեսականու ընդլայնման համար է: Հայտնի է, որ կոնյակը մեր պետության արտահանման հիմնական բաժինն է կազմում: Անցյալ տարի հանրապետությունից արտահանվել էր 18,3 մլն լիտր խմիչք, կամ արտադրության ընդհանուր ծավալի 90 տոկոսը: Հիմնական գնորդը Ռուսաստանն է:Ծխախոտի ներկրման մասնաբաժինը անցյալ տարի կազմել էր 64 տոկոս: Սրա ֆոնի վրա ծխախոտի հայրենական արտադրության արտահանումը թվում է թե 2 անգամ գերազանցում է ներկրմանը: Զարմանալի ոչինչ չկա, եթե հաշվի առնենք որակի ու գնի համահարաբերակցությունը:
Բացի այդ շատ տեղացիներ «արտասահմանյանը» գերադասում են հայրենականից:Այսպես, արտադրանի երեք շուկաներ, երեք տարբեր իրավիճակ: Այս ապրանքների օգտագործումն ավելի լավ կլիներ կրճատել: Սակայն, եթե չկա այլ տարբերակ, պետք է ընտրել չարյաց փոքրագույնը: Մասնավորապես, ավելացնել տեղական ապրանքների ծավալը շուկայում, կրճատել ներկրումը: Սակայն պետության մասնակցությունն այս բնագավառներին վերաբերող հարցերին գրեթե զրոյական է: Պատահական չէ, որ շատ ձեռնարկատերեր ասում են՝ «մեզ պետք չէ պաշտոնյաների օգնությունը. միայն թե չխանգարեն»:
Ալբերտ Խաչատրյան



























