«Պրոմ-Տեստ» ՍՊ ընկերությունը 5 տարի ժամկետով Չեխիայից Հայաստան կներմուծի ռադիոակտիվ նյութեր եւ սարքավորումներ:

Այս մասին փետրվարի 6-ի իր նիտում որոշում է կայացրել կառավարությունը:

Ըստ այդմ, ներմուծվելու է նշակիր Յոդ-131 (I-138` 185 kBq ակտիվությամբ) պրոգեստերոն ռադիոակտիվ նյութը (5-րդ դասի), որն օգտագործվելու է  հիվանդությունների ախտորոշման եւ բժշկակենսաբանական հետազոտությունների անցկացման համար: