Հայաստանի կառավարությունը պետական ծառայողների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով նախաձեռնել է միջնորդային ծրագիր (այսուհետ՝ ծրագիր), որի նպատակը ծրագրի իրականացման համար վստահելի գործընկեր` իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական անձ եւ (կամ) անձանց խումբ, հայտնաբերելն է:

Ծրագրին կարող են մասնակցել այն իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (անձանց խումբ), որոնք Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի տարածքում ունեն բազմաբնակարան բնակելի շենքի կամ շենքերի կառուցման համար` սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամաս (որը չպետք է գրավադրված կամ այլ պարտավորությամբ ծանրաբեռնված լինի) եւ, որոնք ցանկանում են սույն հայտարարությամբ ներկայացված պայմաններին համապատասխան իրականացնել բազմաբնակարան շենքի (շենքեր) կառուցում, որի (որոնց) բնակարանների ընդհանուր թվից 90 տոկոսի պահանջարկը ձեւավորվելու է ծրագրում ընդգրկված պետական ծառայողների կողմից (երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից):

Կից ներկայացվող փաստաթղթում կարող եք ծանոթանալ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքին (երին) ներկայացվող պահանջներին: