Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ փետրվարի 7-ին, ընդունել Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջովաննի Ռիչուլիին եւ վստահություն հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա երկու բարեկամ երկրների հարաբերությունների մրապնդման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության խորացման հարցերին: Երկուստեք դրական է գնահատվել Հայաստանի եւ Իտալիայի տարբեր քաղաքների, մարզերի ու նահանգների միջեւ գործընկերային կապերի հաստատման գործընթացը: Նշվեց, որ վերջերս բարեկամության եւ համագործակցության հուշագիր է ստորագրվել Գյումրի եւ Նարդո քաղաքների միջեւ, սկիզբ է դրվել նաեւ Նարդո եւ Աշտարակ քաղաքների միջեւ գործակցությանը։

Կողմերը քննարկեցին ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները` արձանագրելով, որ առկա է նման ձեւաչափով գործընկերային կապերի զարգացման մեծ ներուժ:

Դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցել երկկողմ շփումների խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին: