«Ժամանակ» թերթը գրում է. «Գործարար Սիլվա Համբարձումյանը շարունակում է վստահաբար պնդել, որ Մաքսային միությունը Հայաստանի համար լավագույն ընտրությունն էր։ Նա չի հավատում էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի այն հայտարարությանը, թե ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո թանկացումներ են սպասվում։ Գործարարը չի հավատում նաեւ էկոնոմիկայի փոխնախարարի այն հայտարարությանը, թե Հայաստանն այլեւս չի կարող Եվրամիության հետ առեւտրային բանակցություններ վարել։ Դա նրա փոխարեն կանի Մաքսային միությունը։
«Եթե ես ղեկավար լինեի, նրան մի ժամ չէի պահի որպես նախարարի տեղակալ եւ ոչ էլ այդ նախարարին։ Ինձ թվում է՝ նման հայտարարություններով փորձում են լարվածություն մտցնել Մաքսային միության եւ Եվրամիության միջեւ, թե չէ ուրիշ պատճառ չեմ կարողանում գտնել»»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























