«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ֆինանսների նախարարությունը որոշել է այս տարի գնել միանգամից 10 հատ սառնարան։ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ սառնարանների համար նախարարությունը տրամադրելու է 1,5 մլն դրամ՝ յուրաքանչյուրը 150.000 դրամով։

Նախարարությունը ցանկանում է գնել նաեւ 3 հատ փոշեկուլ՝ յուրաքանչյուրը 19 հազարով, ինչպես նաեւ արդյունաբերական վառարան՝ 1 մլն 200 հազար դրամով։ Իսկ ահա 150.000 դրամ էլ նախարարությունը տրամադրելու է ծննդյան տոնի բացիկներ գնելու համար։ Եվ այս ամենը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում