Բրիտանական Սքարբորո քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցներն այնտեղ բնակվող Հումբոլդտի պինգվիններին սկսել են հակադեպրեսանտներ տալ:
Հաղորդվում է, որ ղեկավարությունն այդ քայլին է դիմել Հարավային Ամերիկայից բերված պինգվինների տրամադրության կտրուկ անկման պատճառով, որը
նրանց համար անսովոր խոնավ եւ քամոտ եղանակի հետեւանք է: Թռչունները դադարել են ձվադրել, կորցրել են ախորժակը եւ պասիվ վարք են դրսեւորում:
Կենդանաբանական այգում բացատրել են, որ ժամանելուց մեկ շաբաթ անց պինգվիններն ընկճված վիճակում էին, իսկ մեկ ամիս անց նրանք «պարզապես թշվառ» տեսք ունեն վատ եղանակի պատճառով: Թե ինչ են մտադիր անել կենդաբանական այգում, եթե հակադեպրոսանտները թռչուններին չօգնեն, չի հստակեցվում:



























