Թուխմանուկի հանքավայրի պոչամբարը կարող է ազդել Արարատյան դաշտավայրի ոռոգման ջրի վրա: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի Բնապահպանական հասարակական միավորման անդամ Սիլվա Ադամյանը:Նա ընդգծել է, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղը, որի մոտ տեղակայված է հանքավայրը, գտնվում է ոռոգման ջրի աղբյուրների կարեւորագույն շրջանում: «Մոտակայքով հոսող Գետիկ գետը թափվում է Ապարանի ջրամբար, որը ջրով է ապահովում Արարատի դաշտավայրը»,-ընդգծել է Ադամյանը:
«Այդ դեպքում շրջակա միջավայրին սպասվում է տարբեր նյութերով աղտոտվելու վտանգ է սպառնում: Արդյունքում Արարատյան դաշտավայրում աճեցվող միրգն ու բանջարեղենը կարող են վարակված լինել»,-հայտարարել է Միության մեկ այլ անդամ Գրետա Գաբրիելյանը:
Բնապահպան ակտիվիստների կարծիքով՝ Հայաստանի առողջապահության նախարարությունը պետք է հետազոտի հանքավայրի շահագործման ազդեցությունը գյուղի բնակիչների առողջության վրա:



























