Լեհաստանում ծնվել են առյուծներ ու չնայած որ կենդանաբանական այգին, որտեղ նրանք պահվում են, փոքր է, իրադարձությունը համաշխարհային արձագանքի է արժանացել, քանի որ փոքրիկ առյուծները հազվադեպ տեսակի են:
Նշվում է, որ մայր առյուծները հրաժարվել են կերակրել ձագերին՝ նրանց արտասովոր գունավորման պատճառով ու նրանց կյանքի առաջին օրերին օգնում են անասնաբույժները: Սակայն այժմ կենդանաբանական այգու աշխատակիցներին ուրախացնում է այն, որ մայրն ինքն է կերակրում փոքրիկներին:
Սպիտակ առյուծները ալբինոսներ չեն, նրանք պարզապես մարմնագույն երանգավորմամբ մորթի ունեն: Այս մասին հաղորդում է Euromag-ը:



























