Համաշխարհային ջրհեղեղից հետո ողջ մնալու համար հարկավոր է կենտրոնանալ «տապանների» կառուցման վրա: Այսպես են մտածում ճապոնացի ինժեներները, որոնք համարում են, որ ջրհեղեղը անխուսափելի է:

Ճապոնացիների ֆուտուրիստական հայեցակարգը նախատեսում է մարդկության՝ արհեստական կղզիների վրա վերաբնակեցում, որի կենտրոնը պետք է լինի եզակի երկնաքերը: Ճարտարագետներն առաջարկում են այդ կառույցները տեղադրել Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածում, որտեղ դրանք հանգիստ կկարողանան լողալ:

Գիտնականների կարծիքով՝ նման երկնաքերերից կարելի է կազմել իդեալական «կանաչ» քաղաքներ: Դա կապված է նրա հետ, որ այդ կառույցներում օգտագործվելու է միայն էկոլոգիապես մաքուր էներգիա, օրինակ ծովային հոսանքների կամ ալիքների:

Կղզիներում նախատեսվում են այգիներ ու պուրակներ, ինչպես նաեւ արոտավայրեր ու դաշտեր, մարգագետիններ, հաղորդում է Ռոսբալթը:

Յուրաքանչյուր միավորի քաշը կարող է հասնել 11 հազար տոննայի: Նախագծի հեղինակները ենթադրում են, որ հենց նման կառույցներն են ձեւավորելու ամբողջական քաղաքներ ու անգամ երկրներ: