Ֆրեդի անունով գերմանական դոգ ցեղատեսակի շունը, որի հասակը ոտքից մինչև թիակ 1 մետր է, իսկ քաշը՝ 70կգ, համարվում է Մեծ Բրիտանիայի ամենամեծ շունը:

Ֆրեդին ընդամենը 18 ամսական է և չնայած իր հսկայական չափերին` դեռ շարունակում է աճել:

Mirror-ը տեղեկացնում է, որ դեռ ոչ մի պաշտոնական չափում չի կատարվել, բայց ենթադրվում է, որ Ֆրեդին կարող է գերազանցել ներկայիս ռեկորդակիր Զևս անունով գերմանական դոգ տեսակի շանը։  4-ամյա Զևսը բնակվում է ԱՄՆ Միչիգան նահանգում և նրա հասակը 1,10մ է:

Ֆրեդիի տերը` 38-ամյա Քլեր Սթոունմենն ասել է, որ ինքը միայն շանը կերակրելու համար տարեկան 4000 ֆունտ է ծախսում: