Երգչուհի եւ դերասանուհի Շերիլ Քոուլի երկրպագու մոտ 3 հազար դոլար է ծախսել այն բանի վրա, որպեսզի նմանվի իր կուռքին՝ անցք բացելով իր այտերին:

Փաստաբան-ստաժոր աշխատող Չերիլ անունով աղջիկը խոստովանել է, որ միշտ հիացել է փոփ-երգչի այտերի փոսիկներով եւ միշտ տխրել է, որ իր այտերն այդպիսի տեսք չունեն:

«Ես միշտ սիրել եմ փոսիկներ, բայց բնությունը, ցավոք, շրջանցել է ինձ»,-ասել է նա՝ հավելելով, որ հույս է ունեցել, որ այտերին անցք բացելով կնմանվի իր կուռքին:

Նա հազարավոր դոլարներ է ծախսել այդ վիրահատության համար, որի ժամանակ անցքեր են բացվել նրա այտերին, հետո վիրաբույժը պետք է կարի մաշկը՝ փոսիկ թողնելով, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mail Online-ը:

«Ես շատ էի ուզում, որ փոսիկները երեւան ամեն անգամ, երբ ծիծաղում եմ: Հիմա, երբ այդ փոսիկները կան, ես շատ ուրախ եմ»,-ասել է Չերիլը:

Խոսելով իր նոր դեմքի մասին, նա ասել է. «Ես ցնցված եմ, քանի որ չէի կարծում, որ փոսիկներն այսքան խորը կլինեն: Սկզբում անսովոր էր, իսկ հիմա վստահ եմ, որ դրանք կլավանան եւ ես կսիրեմ իմ փոսիկները»: