Բրիտանացի գիտնականներն ահազանգում են. Արեւելյան Եվրոպայից Բրիտանի են ներխուժել «սատանայական» փափկամորթեր: Կենսաբանները ենթադրում են, որ այդ խոշոր խեցեմորթները կարող են տեղական էկոհամակարգի ոչնչացման պատճառ դառնալ:
Նրանք կարող են ոչնչացնել տեղական էկոհամակարգերը, քանի որ դրանք ջրային ուղիներով տարածվում են ամբողջ երկրում:
Փորձագետները ուսումնասիրել են անկոչ հյուրերին ու հայտարարել, որ նրանք իսկապես լուրջ սպառնլիք են բնական էկոհամակարգերի ու դրանց բնակիչների համար: Նրանք կարող են նաեւ վարակիչ հիվանդություններ կրող հանդիսանալ:
Մասնագետները կարծում են, որ եթե անգամ «հյուրերը» ոչնչացնեն տեղական փափկամորթերի մեկ կամ երկու տեսակ, դա կանդրադառնա սննդային շղթայի վրա ու աղետալի արդյունքների կհանգեցնի, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը:



























