Պակիստանի հյուսիս-արեւմուտքում տեղակայված Փեշավար քաղաքի կինոթատրոնում որոտացած երեք պայթյունների հետեւանքով մահացել է առնվազն ութ, վիրավորվել՝ մի քանի մարդ:
Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պահին սրահում եղել է մոտ 60 մարդ: Զոհերի թիվը կարող է ավելանալ:
Պայթյունի համար պատասխանատվությունն առայժմ իր վրա չի վերցրել եւ ոչ մի տեղական ծայրահեղական խմբավորում, սակայն կինոթատրոնի սեփականտերը նախկինում սպառնալիքներ է ստացել զինյալների կողմից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ նույն քաղաքի մեկ այլ կինոթատրոնում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել էր 5, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ:




























