Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին չբարձրաձայնելու  չգրված օրենքներ կան։ Այդ  թեմաներից են Թուրքիայի պատմության մեջ հայերի ունեցած դերակատարումները։

Արգելված թեմաների շարքից այս անգամ NEWS.am-ը ներկայացնում է Ստամբուլահայ Սարգիս Ադամի հրապարակումը Թուրքիայում մեծ հետք թողած հայերի մասին։

Հակոբ Վարդովյան Կամ Գյուլլու Հակոբ (1840-1891): 1860-ականներին ստեղծել է օսմանյան թատրոնը, երկար տարիներ ղեկավարել այն եւ զբաղվել թուրքական թատրոնի համար կադրեր պատրաստելով։

Տիգրան Չուխաջյան (1837-1898)։ Կոմպոզիտոր, դիրիժոր, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր, Օսմանյան օպերայի հիմնադիր։

Հակոբ Մարթայան (1895-1979)։ Թուրքերեն այբուբենի ստեղծող։ Թուրքական լեզվաբանական ընկերության առաջին քարտուղար եւ գլխավոր մասնագետ։ Թուրքերենի զարգացման համար  1934-ին Աթաթուրքի կողմից արժանացել է «Դիլաչար» պատվանունին եւ առավել հայտնի է Հակոբ Դիլաչար անունով։

Պերճ Թուրքեր Քերեսթեջյան (1870-1949)։  Թուրքերեն առաջին ստուգաբանական բառարանի հեղինակ, լեզվաբան Պետրոս Քերեսթեջյանի որդին է Պերճ Թուրքեր Քերեսթեջյանը։ Եղել է Օսմանյան բանկի կառավարիչ, ինչպես նաեւ ղեկավարել է Կարմիր մահիկը։  Կանխել է անգլիացիների կողմից Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձը, որի համար Աթաթուրքը նրան տվել է «Թուրքեր» պատվանունը։ 1935-ից 1943 թվականները 3 անգամ ընտրվել է պատգամավոր։

Էդգար Մանաս (1875-1964): Հայտնի կոմպոզիտոր, Թուրքիայի ազգային հիմնի երաժշտության գործիքավորող։

Հակոբ Չերչյան։ Գեղագիր (Կալիգրաֆ)։ Երկար տարիներ գեղագրության դասեր է տվել Ռոբեր քոլեջում։ Հանդիսանում է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրության հեղինակը։

 

Արգելված թեմաների նախորդ հրապարակումները կարող եք կարդալ.

Արգելված թեմա. Թուրքիան տակնուվրա արած Ֆեթուլլահ Գյուլենը հա՞յ է

Արգելված թեմա. Թուրք ազգայնականների լեգենդար առաջնորդն ինչ էր մտածում հայերի մասին

Արգելված թեմա. 1917-ին ինչ են խոսել Աթաթուրքը եւ Ստրասբուրգի նահանգապետը ցեղասպանության մասին

Արգելված թեմա. Սարիղամիշի ճակատամարտի իրական կադրերը

Արգելված թեմա. Դերսիմի հայերի միության նախագահի սկանդալային հայտարարությունները

Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը

Արգելված թեմա. Աթաթուրքը նույնասեռակա՞ն է եղել