Սիրահարների օրը հղիանալու դեպքում ծնված երեխաներն ավելի հազվադեպ են տառապում ցրված սկլերոզից, պարզել է նոր հետազոտությունը, որն անցկացվել է բրիտանական բարեգործական կազմակերպության կողմից:

Ինչպես հաղորդում են, կանայք, որոնց հղիությունն անց է կացել ամռան ամիսներին, ավելի շատ D վիտամին  են կլանում, ինչը դրական է ազդում ապագա երեխայի իմուն համակարգի վրա: Սա նշանակում է, որ նոյեմբերին ծնված երեխաներն ավելի հազվադեպ են հիվանդանում մյուսների համեմատ, ովքեր ծնվել են մայիսին:

Ցրված սկլերոզը հանդիսանում է առավել տարածված նյարդաբանական հիվանդություն երիտասարդների շրջանում: Սրա կապակցությամբ բրիտանական բարեգործական Shift.ms կազմակերպությունը որոշել է բարձրացնել այս հիվանդության մասին տեղեկատվության մակարդակը:

Այս պահին հետազոտողները կոչ են անում հղի կանաց ավելի շատ ուշադրություն դարձնել D վիտամինով հավելումենրին: Սա առավել եւս վերաբերում է հասարակածից հեռու բնակվող կանանց:

Արդեն հայտնի է, որ ցրված սկլերոզից տառապում են այն երկրներում, որոնք հասարակածից հեռու են ապրում՝ արեւի լույսի համեմատաբար քիչ քանակությամբ: Դիաբետը, բրոնխյալ ասթման եւ կյանքի համար վտանգավոր սրտային հիվանդությունները նորածինների մոտ նույնպես կապված են D վիտամինի պակասությամբ կյանքի առաջին տարիներին, հաղորդում է FederalPost-ը: